Posts

Showing posts from July, 2022

Վինտա՞ժ, թե ռետրո․ո՞րն ես դու նախընտրում

Image
  Սիրո՞ւմ եք տան ինտերիերում օգտագործել հնեցված տեքստուրաներով ճաշասեղաններ , 60-70-ականներին բնորոշ դիզայնով բազմոցներ ու աքսեսուարներ։ Իսկ ինչպե՞ս եք այն կոչում ․ վինտա՞ժ, թե ռետրո։ Այն ամենը, ինչ գնում ենք տան համար, տարիների ընթացքում ձեռք է բերում պատմություն, որը գեղեցիկ պահպանելով, փոխանցվում է սերնդեսերունդ և դառնում ընտանեկան հարստություն։ Ժամանակի ընթացքում իրերը կարող են ստանալ տարբեր անվանումներ՝ ժամանակակից, անտիկ, վինտաժ կամ ռետրո, որով էլ կողմնորոշվում է իրի արժեքավորությունը։ Այն պայմանավորված է տվյալ ժամանակահատվածում ոճի կամ դիզայներական լուծման հայտնիության աստիճանով ու սոցիալ-տնտեսական նվաճումներով։ Ո՞րն է անտիկ ոճը։ Համաձայն Մերիամ Վեբսթեր բառարանի՝ անտիկ ոճը անգլերենից թարգմանաբար նշանակում է հինավուրց օրերին վերաբերող կամ պատկանող իր կամ արվեստի գլուխգործոց, կահույք, դեկոր, որն ունի ավելի քան 100-ամյա պատմություն։ Ըստ դիզայներ Ալիսոն Կոխի՝ անտիկ ոճի իրերին պետք է վերաբերվել որպես բացառիկ նմուշներ, որոնք յուրովի փայլ են հաղորդում ցանկացած ինտերիերին,...